Կոնգրեսում Ցեղասպանության բանաձեւը կքվեարկվի մարտի 4-ին

Ամերիկյան կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց Ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը քննարկելու եւ քվեարկելու է մարտի 4-ին: Քննարկումը սկսվելու է Երեւանի ժամանակով ժամը 19-ին: Այդ օրը “Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունը ուղիղ եթերում կներկայացնի հանձնաժողովի նիստի ողջ ընթացքը: